Friday, 12 06 2026
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն

Չի էլ երևացել, որ մարզպետը ՀՀԿ-ական է, ես էլ ԲՀԿ-ական. Լոռու նախկին փոխմարզպետ

Շաբաթ օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով Վանիկ Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։ Ավելի վաղ այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել էր ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխմարզպետներն ու փոխնախարարները դեռ նախօրեին հրաժարական ներկայացրին: Կուսակցության անդամ հանդիսացող 3 փոխնախարարների և 2 փոխմարզպետների տարածած հայտարարությունում նշված էր. «2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը՝ մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին: Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել և տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը»:

Հրաժարական ներկայացրած ԲՀԿ-ական պաշտոնյաների թվում է նաև Լոռու փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը, ում թեկնածությունը ԲՀԿ-ն որոշել է առաջադրել Վանաձորի քաղաքապետի պաշտոնում: Էդիկ Կարախանյանին «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց:

– Ո՞րն էր ձեր  և մյուս ԲՀԿ-ականների հրաժարականի  իրական դրդապատճառը: 

– Մենք մեր տարածած հայտարարությունից ավել-պակաս բան չունենք ասելու:

– Ի՞նչը դրդեց ձեզ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում թեկնածություն առաջադրելու որոշում կայացնել:

– Մեր կուսակցականների, մեր քաղաքական խորհրդի որոշումից հետո որոշել ենք, որ մեզանից էլ պետք է թեկնածու առաջադրենք: Դրա մեջ ոչ մի բան չեմ տեսնում: Անձնական ոչ մի բան չեմ տեսնում ոչ քաղաքապետի հանդեպ, ոչ էլ ինչ-որ մեկի: Մենք մեր ծրագրերն ունենք, մյուս ուժերը` իրենց ծրագրերը:

– Իսկ հաղթանակի մեծ հույսեր ունե՞ք:

– Երևակայի, հա, որ չունենայի, չէի առաջադրվի: Ժողովուրդը, ինձ թվում ա, որ ցանկացել ա, և էդ կարծիքները հավասարակշռելուց հետո ենք որոշել առաջադրել մեր թեկնածությունը:

– Դուք որպես փոխմարզպետ՝ դժգոհություն ունեցե՞լ եք Վանաձորի գործող քաղաքապետի աշխատանքից:

– Քաղաքապետի հետ ոչ մի անձնական խնդիր չունեմ: Բայց ասել, որ աշխատանքում ամեն ինչ լրիվ նորմալ ա եղել, այդպես չի:

– Իսկ դժգոհությունների  մասին տեղյակ պահե՞լ եք մարզպետին կամ հենց Վանաձորի քաղաքապետին:

– Աշխատանքային որոշ ոլորտների հետ կապված մենք հարցերի մասին տեղյակ ենք պահել:

– Լոռու ՀՀԿ-ական մարզպետի հետ երբևիցե խնդիրներ ունեցե՞լ եք:

– Որևիցե անգամ չի եղել խնդիր: Մարզպետն իրան շատ նորմալ ա դրսևորել, մենք նորմալ աշխատել ենք միասին: Չի էլ երևացել, որ մարզպետը Հանրապետական կուսակցությունն ա ներկայացնում, իսկ ես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

– Մարզպետն էլ ձեր աշխատանքի՞ց էր գոհ:

– Էդ իրան պիտի հարցնեք: Ինձ էլ շատ հետաքրքիր կլիներ՝ մարզպետը գոհ է, թե ոչ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից հնարավոր չեղավ պարզել՝ գո՞հ է եղել Էդիկ Կարախանյանի աշխատանքից: Նա երեկվա հրաժարականի մասին տեղեկությունից հետո չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, թե զբաղված է: Ավելի վաղ Արթուր Նալբանդյանը պատասխանելով Էդիկ Կարախանյանի՝  Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու վերաբերյալ մեր հարցին, ասել էր. «Մենք բոլոր քաղաքական ուժերին նորմալ աչքով ենք նայում: Ես այստեղ պայքար չեմ տեսնում, ընտրություններ են, յուրաքանչյուրն իր թեկնածուն ունի: Բոլորի համար ստեղծված են հավասար պայմաններ, ժողովուրդն է որոշում կայացնում նման դեպքերում»:

Խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ թեկնածուների հավաքած ձայները չեն վախեցնում Լոռու ՀՀԿ-ական մարզպետին: «Մեր մարզում ես նման դեպք չեմ արձանագրել, որ ԲՀԿ թեկնածուն հաղթի: Հիմա իմ վստահությունը շատ քիչ է, ժողովուրդն է կատարում իր ընտրությունը, ժողովուրդը կորոշի, թե ում է իր ձայնը տալիս»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում