Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօր մասնակցեց իսլամական հեղափոխության 32-րդ տարելիցին նվիրված սեմինարին` ներկայացնելով «Իրանի դերը որպես իսլամական առաջնորդ հեղափոխությունից մինչև համախմբում» թեմայով զեկույց։
Համեմատելով Միջին Արևելքում տեղի ունեցող վերջին հեղափոխությունները 1978թ.-ի իսլամական հեղափոխության հետ`Կիրակոսյանը նշում է, որ այս հեղափոխությունները նման են Իրանում իրավիճակին մինչև հեղափոխությունը, մինչդեռ իսլամական հեղափոխությունը լրիվ այլ բան էր։ Տարբերության պատճառը, Կիրակոսյանի գնահատմամբ, նաև սերունդների փոփոխության արդյունք է։
Քաղաքագետը խոսեց նաև Հայաստանի ու Իրանի բարեկամության կարևորության մասին: «Հայաստանի ու Իրանի ընդհանրությունները կայանում են նրանում, որ երկուսն էլ շրջափակված են, անկայուն երկրներ են և երկուսն էլ նախընտրում են հարցերը լուծել խաղաղ ճանապարհով»,-ասում է Կիրակոսյանը։
Միջին Արևելքում տեղի ունեցած հեղափոխությունների համատեքստում Հայաստանի` որպես միջնորդի դերի մեծացումը ԱՄՆ- Իրան հարաբերություններում։