Հանրահայտ Wikileaks ռեսուրսի հիմնադրի մայրը` Քրիսթիան Ասանժը, հայտարարել է, որ եթե նրա որդին արտաքսվի Մեծ Բրիտանիայից Շվեդիա, ապա ԱՄՆ, ապա նրան սպասվում է մահապատիժ կամ էլ երկարատև կալանք:
«Ջուլիանին կարող են մահապատժի ենթարկել կամ էլ նա անհաշվելի տարիներ կանցկացնի բանտում, որտեղ նրա հանդեպ կտտանքներ կկիրառեն, ինչպես հիմա կիրառում են Բրեդլի Մենինգի հետ»,- հանրությանը դիմել է կինը:
Մենինգը 24-ամյա ամերիկացի զինվոր է, որին ձերբակալել են Բաղդադի մոտակայքում Wikileaks-ին տեղեկատվություն փոխանցելու համար:
Ք.Ասանժը համոզված է, որ այդ զինվորը բանտում կտտանքների է ենթարկվում:
«Եթե ամերիկացիներն այդպես են վարվում իրենց քաղաքացիների հետ, ապա մի՞թե ավելի լավ կվերաբերվեն օտարերկրացու հետ»,- հարցնում է կինը: