Այսօր` ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում կայանած «Օպել», «Մերսեդես» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներին հարվածել է փողոցով ընթացող մի այլ «Օպել»: Տուժողներ չկան:
Դեպքի վայրում ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակիցների հետ աշխատել են բոլոր 4 ավտոմեքենաների ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Մոտ երկու ժամ հետո մեկ այլ վթար է արձանագրվել Գյումրիի Տերյան փողոցում: «Օպել վեկտրա» մակնիշի երկու ավտոմեքենա բախվել են իրար: Մեքենաներից մեկը, չկարողանալով դադարեցնել ընթացքը, դուրս է եկել մայթ և բախվել գազատար խողովակին: Արդյունքում երկու տուն սնուցող խողովակը կոտրվել է՝ դառնալով գազի արտահոսքի պատճառ: Զոհեր չկան:
Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է՝ խողովակը վերականգնելու նպատակով: Երկու վթարների մանրամասները ճշտվում են:










































