Աֆղանստանի կառավարության ներկայացուցչի հաղորդմամբ` «Թալիբան» շարժման գրոհայինները անցել են սահմանը և հարձակվել սահմանային անցակետի վրա` աֆղանական Պակտիկա գավառում: Ոստիկանությունը և ՆԱՏՕ-ի ուժերը պատասխան հարված են հասցրել, որի հետևանքով սպանվել է 40 գրոհային, ևս 14-ը վիրավոր է:
Գավառային կառավարության ներկայացուցիչ Աֆղան Մուհլիսը հայտնել է, որ մարտի ընթացքում սպանվել է «Թալիբան» շարժման հրամանատարներից մեկը:
Մուհլիսը նշել է, որ ՆԱՏՕ-ի վարահսկողության տակ գտնվող ուղղաթիռները և զինվորականները օգնել են պատասխան հարված հասցնելու ընթացքում:
Հրաձգության ժամանակ երկու ոստիկաններ թեթև վնասվածքներ են ստացել, իսկ խաղաղ բնակչությունը չի տուժել:
Առայժմ թալիբները որևէ մեկնաբանություն չեն արել:








































