Մեքսիկացի զինվորականները հայտնաբերել են ավելի քան 2 տոննա մարիխուանա, որը թաքցված է եղել գերեզմանոցում: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Մարիխուանայի թաքստոց հանդիսացող գերեզմանոցը տեղակայված է Տամաուլիպաս նահանգի Սյուդադ-Կամարգո քաղաքի հարևանությամբ գտնվող գյուղում:
2241 կգ ընդհանուր կշռով թմրանյութը եղել է 241 փաթեթներում, որոնք գտնվել են երկու գերեզմանների քարե սալիկների տակ:
Գործակալությունը նշում է, որ Սյուդադ- Կամարգոյի շրջակայքը Մեքսիկայի ամենաքրեածին տարածքն է, որտեղ ԱՄՆ թմրանյութերի մաքսանենգ մատակարարումների ճանապարհի համար պայքարում են ծովածոցի և «Զետաս» թմրակարտելները:
2006 թվականից Մեքսիկայում թմրակարտելների դեմ մղվող պայքարում 50 հազար մարդ է զոհվել:









































