Thursday, 11 06 2026
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը

Մեծացնե՞լ դեղերի պահանջարկը

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է «Արփիմենդ» դեղագործական ընկերություն, ու, ի թիվս որոշ զավեշտալի մտքերի, հայտարարել, որ դեղագործությունը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Սա նշանակում է, որ հայ սպառողները պետք է այսուհետ խուսափեն տեղական արտադրության դեղորայք օգտագործելուց, քանի որ այն, ինչ գտնվում է մեր փառապանծ կառավարության ուշադրության կենտրոնում, չի կարող վնասակար չլինել սովորական քաղաքացու համար: Փորձը ցույց է տալիս, որ հենց կառավարությունն իր ուշադրությունն է սևեռում որևէ ոլորտի վրա, կարճ ժամանակ անց այդ ոլորտը շարքից դուրս է գալիս:

Վարչապետը նշել է, որ առողջապահության նախարարությունը ձեռնարկելու է միջոցառումներ, որպեսզի այդ դեղերն ունենան մեծ պահանջարկ Հայաստանի Հանրապետությունում: Թե ինչպես է առողջապահության նախարարությունը դա պատկերացնում, դժվար է ասել: Բայց, հավանաբար, կիրականացվեն լայնամասշտաբ միջոցառումներ` քաղաքացիների շրջանում հիվանդացության մակարդակը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի դեղերի սպառման ծավալներն ավելանան:

Համարյա նույն մտքերն է արտահայտել այսօր նաև առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը` խոստանալով նախաձեռնել նոր միջոցառումների շարք` ժամկետանց ու կեղծ դեղերի վաճառքը կասեցնելու նպատակով: Նախարարի խոսքերով, հայկական արտադրության դեղորայքը ծածկում է սպառողական շուկայի 40 տոկոսն ընդամենը, իսկ մնացած 60 տոկոսը հետևաբար արտասահմանյան արտադրության դեղորայք է:

Վարչապետն անդրադարձել է նաև հայկական արտադրության դեղորայքի որակին` այն համարելով ավելի բարձրորակ: Մնում է միայն պարզել, թե ինչո՞ւ են այդ դեպքում մեր բժիշկները խուսափում հիվանդին հայկական արտադրության դեղորայք նշանակելուց ու նախընտրում են արտասահմանյանը: Հավանաբար, մեր բժիշկներն ազգի դավաճաններ են, որոնք չեն ցանկանում խթանել տեղական արտադրողի գործունեությունը:

Իսկ եթե լուրջ մոտենանք հարցին, ապա դժվար է հավատալ, որ տեղական արտադրության դեղորայքը կարող է ավելի որակյալ լինել, քան, ասենք, բազմամյա ուղի անցած ու նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գերմանական կամ ֆրանսիական դեղորայքը: Եվ սա այն դեպքում, որ Եվրոպայում դեղորայքի որակի խիստ ստանդարտներ են կիրառվում, ու ոլորտը գտնվում է պետության աչալուրջ հսկողության ներքո: Օրինական պետության:

P.S.- Վարչապետի այցը դեղագործական ընկերություն, ուստի, կարելի է դիտարկել որպես սովորական գովազդ: Մնում է միայն պարզել, թե ու՞մ է պատկանում «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում