Ռուսաստանը չի նախատեսում ռազամածովային բազաներ ստեղծել Կուբայում, բայց ռուսական նավատորմի համար կարևոր է մատակարարումը նյութատեխնիկական բնագավառում, որպեսզի առաջադրված խնդիրներն իրագործվեն ամբողջ համաշխարհային օվկիանոսում:
«Ոչ մի բազայի մասին խոսք չկա… Ժամանակակից պայմաններում մեր նավատորմը առաջադրված խնդիրներն է իրականացնում ամբողջ համաշխարհային օվկիանոսում: Հիմա դա ավելի ակտիվ է Հնդկական օվկիանոսում: Նավահանգիստ մտնելը, պաշարները լրացնելը, անձնակազմին հանգիստ տալը ամբողջովին բնական պահանջներ են: Մենք մեր կուբացի ընկերների հետ խոսել ենք նման հնարավորության մասին»,- ասել է Լավրովը:








































