Արդեն 6 մարդ է ձերբակալվել Քենիայում Վենեսուելայի դեսպան Օլգա Ֆոնեսկայի սպանության կասկածանքի մեղադրանքով, հաղորդում են ԶԼՄ-ները:
Դիվանագիտական առաքելության ղեկավարը սպանվելուց մի քանի օր առաջ աշխատանքից հեռացրել էր դեսպանատանն աշխատող քենիական աշխատակազմին: Դեռ ճշտվում է սպանությանը վերջիններիս մասնակցությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր, որ 57-ամյա դիվանագետ Օլգա Ֆոնեսկային խեղդամահ էին արել երկրի մայրաքաղաք Նայրոբի իր անձնական նստավայրում: Նա Քենիա էր ժամանել բոլորովին վերջերս` հուլիսի 15-ին:









































