Հյուսիսային Կորեայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 88-ի: Այդ մասին այսօր հաղորդել է Agence France-Presse գործակալությունը` հղում անելով տեղի տեղեկատվական գործակալություններին: 134 մարդ վիրավոր է:
Ընդհանուր առմամբ ջրհեղեղի հետևանքով տնից զրկվել է 63 հազար մարդ:
Բացի դրանից` ջրի տակ են անցել ավելի քան 30 հզ հա գյուղատնտեսական տարածքներ, ավերված կամ վնասված են մոտ 300 պետական տարածքներ և 60 գործարաններ, ինչպես նաև ճանապարհներ:
Ամենաշատ մարդկային զոհերը գրանցվել են Փհենան-Նամդո գավառում, որին էլ վրա էր հասել տարերքը:








































