Այսօր՝ հուլիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20.30-ի սահմաններում Երևանի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Կարեն Կարապետյանը, վարելով «Ֆոլկսվագեն» մակնիշի 01 ՕՕ 827 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ի հատվածում՝ Ճանապարհային ոստիկանության Կոտայքի մարզի անշարժ պահակետի մոտ («Աբովյան ԳԱՅ-ի պոստ») վրաերթի է ենթարկել 35-40 տարեկան մի կնոջ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել է, վարորդը վրաերթի վայրից փախուստի չի դիմել, ցուցաբերել է օգնություն, զանգահարել է 1-03 ծառայություն և օգնել, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-դ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Լյովա Գրիգորյանը:
Ոստիկանությունը պարզել է, որ վրաերթի ենթարկվածը Մայա Վասիլյանն է, ով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի










































