Չի բացառվում, որ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում լրտես 007-ի գլխավոր մեքենան լինելու է ոչ թե Aston Martin, այլ Bentley:
Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով, նոր «Քարտ-բլանշ» ֆիլմում հայտնի սուպերլրտեսը վարելու է նոր Bentley Continental GT: Իսկ եթե դա համապատասխանում է իրականությանն, ապա ֆիլմում տեղ կգտնեն նաև Volkswagen ընկերության մի քանի այլ մեքենաներ (հենց այս ընկերությունն է հիմա Bentley ապրանքանիշի տերը):
Եթե հաստատվի այն լուրը, ըստ որի` Բոնդի մասին ֆիլմի հեղինակները որոշել են երկարատև պայմանագիր ստորագրել Volkswagen կոնցեռնի հետ, ապա կարելի է ենթադրել, որ ապագայում Բոնդը վարելու է ոչ միայն Bentley, այլև նոր սուպեր մեքենաներ Bugatti-ի և Porsche:









































