Եգիպտոսի նոր կառավարությունը կազմավորվելու է առաջիկա հինգշաբթի` օգոստոսի 2-ին:
«Նոր կառավարության ստեղծման մասին վերջնական հայտարարությունը կարվի առաջիկա հինգշաբթի»,- հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ հանդիպումից հետո:
Նոր կաբինետի ղեկավարի խոսքով` նախագահի հետ քննարկումների ժամանակ խոսել են ապագա կառավարության գլխավոր ուղղությունների մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Քանդիլը սկսել է խորհրդակցությունները նախարարների նոր կաբինետի ստեղծման նպատակով:









































