Իտալական «Ինտեր»-ի հարձակվող Լյուկ Կաստանյոսը պաշտոնապես դարձավ «Տվենտե»-ի ֆուտբոլիստ` հայտնում է հոլանդական ակումբի մամլո ծառայությունը: Ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառման արդյունքում «Ինտեր»-ը ձեռք է բերել 6 միլիոն եվրո: «Տվենտե»-ն Կաստանյոսի հետ կնքել է քառամյա պայմանագիր:
Նախկինում հարձակվողը խաղում էր «Ֆեյնորդ»-ում: Նա ընդամենը մեկ տարի առաջ է տեղափոխվել «Ինտեր»: Վերջին մրցաշրջանում հոլանդացին խաղացել է 8 անգամ՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:





































