Այսօր՝ հուլիսի 28-ին 35-40 տարեկան մի տղամարդ ինքնասպանության նպատակով փորձել էր Դավիթաշենի կամրջից ցած նետվել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել է, մոտ 1 ու կես ժամ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարար-ջոկատի փրկարարները, 1-03 ծառայության աշխատակիցները և քաղաքացիները համոզել են քաղաքացուն, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի:
Գ. Շամշյանը հայտնել է, որ հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, իսկ կամրջի վրա հսկայական խցանումներ էր առաջացել, քանի որ հետաքրքրասեր քաղաքացիները կայանել են իրենց մեքենաները և մոտեցել դեպքի վայրին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ըստ տեղեկությունների տղամարդը տաքսու վարորդ է, ով ավտոմեքենան թողել էր կամրջի վրա:
Բանակցությունների արդյունքում նրա վարած տաքսին մոտեցրել են դեպքի վայրին, որից հետո հնարավոր է եղել նրան հետ պահել ինքնասպանություն կատարելուց: Ոստիկանները նրան տեղափոխել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի







































