Երեկ Բրիտանիայի մայրաքաղաքում մեկնարկած Ամառային օլիմպիական խաղերի առիթով Լոնդոնում գտնվող ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ԱՄՆ դեսպանի նստավայրի մոտ` Regents Park -ում, մասնակցել է Let’s Move մարզական միջոցառման: Այնտեղ է եղել նաև Դևիդ Բեքհեմը: Նրանք միասին երիտասարդներին մարզվելու կոչ են արել, խոսել սպորտի կարևոր դերի մասին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Let’s Move մարզական միջոցառման ընթացքում 1000 ամերիկացի և բրիտանացի երեխաներ մրցել են տարբեր մարզաձևերում, նրանց են միացել նաև Միշել Օբաման ու Բեքհեմը: Ֆուտբոլ խաղալիս ԱՄՆ առաջին տիկնոջը հաջողվել է գնդակն ուղղել Սպունգ Բոբի դարպասը:












































