Ռուսաստանի և Ճապոնիայի իշխանությունների դիրքերը Կուրիլյան կղզիների հարցում տարբեր են, սակայն պատրաստակամություն կա հանգիստ մթնոլորտում շարունակել երկխոսությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ճապոնիայի իր գործընկեր Կոինտիրո Գեմբայի հետ բանակցություններից հետո:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, Լավրովը նշել է, որ սա Գեմբայի հետ արդեն հինգերորդ հանդիպումն է: «Միանգամայն բավարարված եմ մեր շփման և՛ բովանդակությամբ, և՛ մթնոլորտով»,- ասել է նա:









































