Հուլիսի 27-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Ա. Տիգրանյան փողոցի 53 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել մի տղամարդու: Նա խոստովանել է, որ 2011 թ. հունիսին մուտք է գործել Դ. Անհաղթի փողոցում գտնվող սրճարանի տարածք և գողացել 20 մ Էլեկտրական հաղորդալար:
Գողության մասին սեփականատերը նախկինում ոստիկանություն չէր հայտնել:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:








































