Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սկսել է աջակցել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK): Թերթը պնդում է, որ հոր՝ Հաֆեզ Ասադի մահից 13 տարի անց Բաշար Ասադը սկսել է հովանավորել ահաբեկչական գործունեությունը:
Այդ պլանում Ասադն արտոնել է Թուրքիային սահմանակից շրջաններում PKK-ի ճամբարների կառուցումը: Թերթը պնդում է, որ Ասադը չի պատրաստվում սահմանափակվել միայն դրանով և PKK-ական Ֆահման Հուսեյնի միջոցով ֆինանսավորելու է նաև PKK-ին:








































