Nouvelles d`Arménie պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի խորհրդարանը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հայտնել է Բարսելոնում Հայ դատի կոմիտեից` Արմեն Սիրույանը:
Վերջինիս խոսքերով՝ Իսպանիայի խորհրդարանին առաջարկված բանաձևի քննարկման հետաձգումը կապված է երկրում տիրող տնտեսական բարդ իրավիճակի հետ: Սիրույանը հավելել է, որ Իսպանիայի խորհրդարանի նմանատիպ որոշման մեջ քիչ դեր չի խաղացել նաև Իսպանիայի հայ համայնքի չհամախմբված լինելը:









































