ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կառավարությունը նվազեցրել է 2012-2013թթ. տնտեսական աճի կանխատեսումները: Սպիտակ տունը հայտնել է, որ այս տարի ԱՄՆ ՀՆԱ-ն կաճի 2,3%-ով, իսկ հաջորդ տարի` 2,7%-ով:
Նախկին կանխատեսումների համաձայն` այս ցուցանիշները, համապատասխանաբար, բարձր էին 0,4 և 0,3%-ով:
Սպիտակ տան վերջին գնահատականների համաձայն` դաշնային բյուջեի դեֆիցիտը այս տարի կկազմի 1 տրիլիոն 200 մլրդ դոլար: Դիտորդները նշում են, որ արդեն չորրորդ տարին է` ԱՄՆ բյուջետային պակասորդը գերազանցում է 1 տրիլիոն դոլարը:








































