«Հրապարակ»-ը գրում է, որ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երևի մոռացել է այս տարի օրհնել տալ հայոց խոտհարքները:
«Բերքից չդժգոհող գյուղացին այս տարի մեկ այլ մեծ հոգս ունի՝ խոտ չկա: Խոտի մեկ «տուկը» եթե մինչ այս արժեր հիսուն դրամ, հիմա հասել է առասպելական գների: Գյուղացիները պնդում են, որ ստիպված են լինելու իրենց անասուններն աշնանը մորթել-ծախել ջրի գնով, այլապես ձմռանը կսատկեն: Խոտ չլինելու պատճառը կլիմայական է. այս տարվա հուլիսը շատ տաք էր, ասպարեզ ելան ոչ միայն հայաստանյան բոլոր օձերը, այլև խոտը վաղաժամ մշրվեց-թափվեց»:









































