Սերբ թենիսիտ Նովակ Ջոկովիչն օլիմպիադայի թենիսի մրցաշարի ոսկե մեդալի գլխավոր հավակնորդ է համարում Ռոջեր Ֆեդերերին:
«Ռոջերը հաղթեց «Ուիմբլդոն»-ում: Նա ունի նաև օլիմպիական չեմպիոն դառնալու շանսեր: Ռոջերի կարիերան հաջող է ընթանում: Իմ կարծիքով` նա ոսկե մեդալի թիվ մեկ հավակնորդն է: Ռոջերին հետևում է Մարեյը, այնուհետև ես և Ցոնգան:
Իհարկե, օլիմպիադան տարբերվում է այլ մրցաշարերից: Այստեղ դու ներկայացնում ես ոչ թե ինքդ քեզ, այլ քո երկիրը: Սա իսկական թիմային մրցաշար է»,- սերբ թենիսիստին մեջբերում է ամերիկյան մամուլը:









































