Թունիսի ֆինանսների նախարար Հուսսին Դիմասսին լքել է իր պաշտոնը կառավարության քաղաքականության հետ կապված տարաձայնությունների պատճառով:
«Ես կարող եմ հաստատել հրաժարականի մասին տեղեկությունները, այն ընդունվել է»,- թունիսական կառավարության ղեկավարի օգնականի խոսքերը մեջբերում է AFP-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ «հասմիկային հեղափոխությունից» մեկ ու կես տարի անց ոստիկանությունը շարունակում է ցրել բողոքի զանգվածային ակցիայի մասնակիցներին:
Փողոց են դուրս եկել տասնյակ մարդիկ, որպեսզի բողոքեն վատ կենսակերպի դեմ: Նրանք մոտեցել են տարածքային ադմինիստրացիային և սկսել այրել անիվները:
Ի պատասխան՝ ոստիկանները կրակել են օդ և կիրառել են արցունքաբեր գազ: Ցուցարարները նահանջել են՝ բղավելով «Բեն Ալիի ժամանակների ոստիկանությունը վերադարձել է»: Իրավապահ մարմիններին հաջողվել է կենտրոնը մաքրել ցուցարարներից:









































