Գիտական ֆանտաստիկայի, ֆանտաստիկայի և սարսափի ամերիկյան կինոակադեմիան (Academy of Science Fiction, Fantasy and Horror Films) հուլիսի 26-ին հերթական անգամ շնորհել է Saturn Awards մրցանակը:
Մրցանակաբաշխության ֆավորիտներն են Ռուպերտ Ուայթի «Կապիկների մոլորակի ապստամբությունը»-ը և Ջեյ Ջեյ Աբրամսի «Սուպեր 8»-ը: Ֆիլմերը երեքական մրցանակ են ստացել: Ուայթի աշխատանքը ճանաչվել է լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմը: «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ևս պարգևատրվել է հատուկ էֆեկտների համար:
Հատկանշական է, որ երկու ֆիլմերն էլ ըստ մրցանակների քանակի առաջատար չեն: «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմը հավակնում էր 5 մրցանակի, «սուպեր 8»-ը` 8:








































