Հրապարակվել են կադրեր «Պտտեցված գնդակ» ֆիլմից (անգլերեն անվանումը` Trouble with the Curve). գլխավոր դերում հանդես կգա Քլինթ Իստվուդը:
«Պտտեցված գնդակ»-ում Իստվուդի կերպարի անունը Գաս է, նա մասնագիտությամբ բեյսբոլիստների ընտրող է: Ըստ սյուժեի` նա ստիպված է Ատլանտա գնալ` նոր խաղացողներ գտնելու համար: Բայց Գասն արդեն ծեր է, ունի տեսողական խնդիրներ, այդ պատճառով իր հետ, որպես օգնական, տանում է իր աղջկան` Միկիին (Էմի Ադամս):
Հայտնի է, որ ֆիլմում կնկարահանվեն նաև Ջասթին Թիմբերլեյկը, Ջոն Գուդմենը, Ռոբերտ Պատրիկը և Մեթյու Լիլլարդը:
Ենթադրաբար «Պտտեցված գնդակ»-ն էկրան կբարձրանա 2012-ի սեպտեմբերին:







































