Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե արևմտյան պատժամիջոցները շարունակվեն, Իրանը կարող է կորցնել Հորմուզի նեղուցը բաց պահելու խթանը: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Հուսեին Ալաին.
«Երբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից պատժամիջոցներ սահմանվեցին Իրանի նկատմամբ, Հորմուզի նեղուցի փակման հարցն արդեն ի հայտ եկավ: Իրանի նկատմամբ նավթային բեռնարգելքը որևէ խթան չի թողնում Իրանի համար՝ այդ նեղուցը բաց պահելու»:
Իրանցի պատգամավոր Ջավադ Կարիմի Կոդուսին հուլիսի 21-ին Իրանի խորհրդարանի դիտարկմանն է ներկայացրել Հորմուզի նեղուցով նավարկության փակման մասին օրինագիծը: Նշվում է, որ օրական Հորմուզի նեղուցով է անցնում մոտ 16 միլիոն բարել նավթ:









































