Գիտնականները շուտով հնարավորություն կտան կաթվածահար հիվանդներին «գրել»՝ օգտագործելով իրենց ակնաբիբերը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Փարիզի Պիեր և Մարի Կյուրիների համալսարանի հետազոտողների թիմը ստեղծել է նոր տեխնոլոգիա, որը վարժեցնում է սահուն շարժել ակնաբիբերը, ինչի արդյունքում հնարավոր է ակնոցի էկրանին տառերից բառեր ստեղծել:
Ակնաբիբերի շարժումներով հնարավոր է նաև նկարել և ստորագրել:
Գիտնականները պարզել են, որ կես ժամվա պարապմունքից հետո շատերի մոտ ստացվել է մեկ րոպեում 20-30 նիշանոց գրառում կատարել, ինչը հավասարազոր է ձեռագիր գրառում կատարելուն:
Թիմը կատարելագործում է սարքավորումը: Այն փորձարկման կհանձնվի հաջորդ տարի:









































