Կենսաբանները նկատել են, որ Neocapritermes taracua տեսակի՝ աշխատավորների խմբի սպիտակ մրջյունները հասնելով որոշակի տարիքի` մահապարտներ են դառնում: Պայքարում նրանք կարող են կիրառել երկկոմպոնենտ թույն, որն ակտիվանում է պայթյունով: Այս մասին գիտական հոդվածը տպագրվել է Christian Science Monitor ամսագրում:
Neocapritermes taracua սպիտակ մրջյունները բնակվում են ֆրանսիական Գվիանայի արևադարձային անտառներում և սնվում են հիմնականում փտած փայտով:
Հեղինակները նկատել են, որ աշխատավոր կաստայի միջատների մարմնի առաջնային հատվածում առկա է երկնագույն գունավորում, ինչն էլ պայթելու հնարավորություն է տալիս:
Հարձակման ենթարկվելու դեպքում երկնագույն գիծը պայթում է, և նրա պարունակությունը խառնվում է կենդանու թքագեղձի արտադրության հետ: Դա հանգեցնում է թունավոր հեղուկի առաջացման, ինչն էլ սպանում է թե իրեն, թե թշնամիներին:
Սպիտակ մրջյունների կողմից նման երկկոմպոնենտ քիմիական զենքի կիրառում գիտնականներն առաջին անգամ են արձանագրում:









































