Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակչուհի` 1991 թվականին ծնված Անահիտ Աբրահամյանն այսօր դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ սկեսրայրը` 1961 թվականին ծնված Շիրակ Մամիկոնի Մադոյանը, քաշքշել է իրեն և փորձել իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաև Գյումրու ոստիկանությունից:
Մեզ հետ զրույցում ոստիկանության աշխատակիցը հայտնեց, որ ներկայում ընթանում է նախաքննություն` պարզելու համար` իրականում սկեսրայրը բռնաբարե՞լ է հարսին, թե՞ ոչ: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Ախուրյան գյուղում:
Համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ ինքը դեպքի մասին տեղեկություններ չունի:
Մադոյանները բնակվում էին Գյումրիում և օրեր առաջ էին տեղափոխվել Ախուրյան: Հավելենք, որ Ախուրյանի համայնքի ղեկավարը հայտնեց, որ կփորձի որոշ տեղեկություններ ճշտել, որոնց մասին կհայտնենք լրացուցիչ:
Փայլակ Ֆահրադյան` Շիրակի մարզային թղթակից











































