Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Դմիտրի Շաշկինը և Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչ, դերծովակալ Մարկ Մոնտգոմերին Կրցանիսիի ուսումնական կենտրոնում հետևել է «Դիդգորի 2012» հրամանատարա-շտաբային զորավարժությունների ընթացքին: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ պաշտպանության նախարարն ու դերծովակալը ծանոթացել են զորավարժությունների ընթացքին և զննել են ուսումնական օբյեկտները: «Դիդգորի 2012» զորավարժություններն անցկացվում են ամերիկյան գործընկերների աջակցությամբ և համարվում են բավական կարևոր զորավարժություններ՝ զինվորականների հմտությունների մշակման տեսանկյունից:










































