Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների ու հարկադիր վերաբնակների գծով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ադրբեջանը պատրաստվում է հետ վերադարձնել կորսված տարածքները և այդ հարցում որևէ զիջում չի անի Հայաստանին: Եթե Հայաստանը՝ թեկուզ ուշացումով, բայց այսօր արթնանա և ճշմարիտ ուղի ընտրի, ապա բանակցություններում ձեռք կբերվի որևէ համաձայնություն:
Պետությունը, նախագահը տեր են իրենց խոսքերին: Եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում չորդեգրի, ապա մենք գերագույն հրամանատարի հրամանով հետ կվերադարձնենք մեր տարածքները: Ներկայումս կառավարությունը սկսել է պատրաստվել հողերի վերադարձմանը հաջորդող գործընթացին»:







































