Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի խոսքով` հազարավոր պատճառներ կան Կակայի` «Միլան» չվերադառնալու համար:
«Ամեն ինչ շատ բարդ է. հազարավոր պատճառներ կան, որոնք Կակայի տրանսֆերը դարձնում են անհնար: Ինչպես միշտ, այժմ ևս առկա է ֆինանսական գործոնը: Մենք չենք կարող Կակային վճարել այնպես, ինչպես «Ռեալ»-ը, քանի որ Իտալիայում լրիվ այլ հարկային համակարգ է»,- իտալական մամուլի փոխանցմամբ` ասել է Գալիանին:









































