Հուլիսի 26-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները մի հողամասի զննությամբ, կիսակառույց շենքից հարևանությամբ գտնվող ծաղկանոցում, հայտնաբերել են կանեփանման 30 թփեր՝ 3 կգ ընդհանուր կշռով:
Տանտիրուհին հայտարարել է, որ ինքը տեղյակ է այդ թփերից և դրանք թողել է` տնային տնտեսությունում սերմերն օգտագործելու նպատակով:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:









































