Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ News.ge-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Վրաստանին հատկացված դերակատարությանը.
«Ներկայումս Վրաստանի համար ամենաօպտիմալ տարբերակը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ չեզոքություն դրսևորելն է, ինչը կարող է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում էլ իրականացվում է բանակցային գործընթացը:
Հայաստանը համոզված է այդ ձևաչափի այժմեականության մեջ և իր կողմից քաղաքական ջանքեր է գործադրում՝ ուղղված դրա շրջանակներում հաջողության գրանցմանը»:










































