Այս պահին Ռուսատսանը մշակում է Կուբայում, Սեյշելյան կղզիներում և Վիետնամում իր ռազմածովային նավատորմը տեղակայելու հնարավորության հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, փոխծովակալ Վիկտոր Չուրկովը:
«Իրոք, մենք շարունակում ենք աշխատանքը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս ռազմածովային ուժերի տեղակայումն ապահովելու շուրջ: Այդ աշխատանքի շրջանակներում միջազգային մակարդակով մշակվում են Կուբայի, Սեյշելյան լղզիների և Վիետնամի տարածքում նյութատեխնիկական ապահովման կետեր ստեղծելու հարցերը»,- ասել է Չիրկովը, որի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:







































