«Ինչ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է իր «զորավոր համայնքին» տանել Քոբուլեթի, մեզ տեղեկություններ հասան, որ իր հազար հոգուն նա իրականում տանելու է Սևան, որպեսզի «փողը Հայաստանից դուրս չգա» և ՏՄՊՊՀ-ն էլ քաղցր աչքով նայի իրեն»,- գրու է «Հրապարակ»-ը և հավելում.
«Սակայն հայոց իսթեբլիշմենթն այս ամառ «ճանապարհային նոր քարտեզ» է գծել, և , ի տարբերություն նախորդ տարիների, երբ նախընտրում էր Բուլղարիան ու Դուբայը, այս տարի բոլոր ճանապարհները տանում են դեպի Իսպանիա, կրուիզներով և առանց: Այս պահին Իսպանիայում է հայոց քաղաքական ակտիվի մեծ մասը, մնացածներն էլ մինչև շաբաթվա վերջ կմիանան նրանց: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը մինչև հուլիսի 31-ը գործուղման է, գտնվելու է Լոնդոնում, իսկ դրանից հետո, մինչև օգոստոսի 17-ն արձակուրդում է լինելու: Ռելաքսի մեշ հայտնված բարձրաստիճան չինովնիկները փորձում են մինչ նրա վերադարձը Իսպանիայում հանգստացնել իրենց բազմաչարչար նյարդերը, չնայած Իսպանիայում «մոլեգնող տերտերին»՝ տնտեսական ճգնաժամին»:











































