Հունաստանը չի լքի եվրագոտին: Այս մասին հայտարարել է Եվրակոմիտեի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուն: Նրա խոսքերով` Բրյուսելը կշարունակի աջակցել Հունաստանին, եթե երկրում շարունակվեն բարեփոխումները:
«Մենք ամեն ինչ կանենք, որ եվրագոտում պահպանենք կայունությունը»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ՝ ամերիկյան Citi բանկի զեկույցում կանխատեսվում է, որ Հունաստանը եվրագոտին կլքի տարվա վերջում կամ էլ մի փոքր ուշ:
Եվրագոտուց Հունաստանի դուրս գալը կնշանակի արժութային միության ավտոմատ փլուզում: Այս պարագայում S&P –ը եվրագոտու պետություններին խորհուրդ է տալիս որքան հնարավոր է արագ մշակել հուսալի և ճկուն ֆինանսական մեխանիզմ, որպեսզի օգնեն եվրագոտու այն երկրներին, որոնք ֆինանսական դժվարություններ ունեն:









































