Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Սարդարապատ». Զեկույց` սոցիալ-տնտեսական իրողությունների մասին

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի նիստը «ՀՀ պետական կառավարման համակարգի փլուզման սոցիալ-տնտեսական արդի դրսևորումները» թեմայով։

Բանախոսը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել ՀՀ պետական կառավարման համակարգը, որը տևել է 3-4 տարի (1991-1994թթ.-ին), իսկ համակարգի փլուզման ողջ գործընթացն ընթանում է շուրջ 15-16 տարի:

Ըստ բանախոսի, համակարգի փլուզման գործընթացը բաղկացած է հինգ փուլերից՝ 1995–98թթ.–ին քարացման, 1999–2003թթ.–ին անմրցունակության, 2004–2007թթ.–ին դեգրադացման, 2008–2009թթ. ճգնաժամային և 2010թ.–ից փլուզման, և այսօր գտնվում է փլուզման ընթացքում, որի արդյունքում, վաղ թե ուշ պետությունը դառնում է սնանկ, երկրի և ժողովրդի համար բոլոր աղետալի հետևանքներով։ Ընդ որում փլուզման գործընթացն ուղղորդվում է կառավարման համակարգի ինքնավերարտադրմամբ (ՀՀ-ում այն սկսվել էր 1995թ.-ին), երբ որակապես այլ մարդկանց դեպի կառավարման բուրգ ներթափանցման հավանականությունը դառնում է նվազագույն: Սա այն է, ինչի ականատեսն ենք բոլորս։

Հարություն Մեսրոբյանը ներկայացրեց կառավարման համակարգի փլուզման հատկանիշները։ Այն է.

ա/ Բնակչության համատարած անվստահությունը պետական կառավարման համակարգի, կառավարիչների և հայտարարված քաղաքականության նկատմամբ,

բ/ Անկանխատեսելի կադրային փոփոխություններ կառավարման բուրգում,

գ/ Վերնախավի կողմից ներքին և արտաքին իրականությանը ոչ համարժեք պատկերացումներ, հայտարարություններ և գործողություններ,

դ/ Վերնախավի տարբեր խմբերի համատարած փոխադարձ անվստահություն,

ե/ Երիտասարդության շրջանում պետությունից փաստացի և վիրտուալ փախուստի հոգեբանության ձևավորում,

զ/ Պետության կողմից կանխատեսվող (հայտարարվող) անիրական սոցիալ-տնտեսական մակրո- և միկրո- նպատակներ,

է/ Բնակչության սոցիալ-տնտեսական անկառավարելի վիճակ:

Բանախոսի կողմից հիմնավոր ներկայացվեց նաև փլուզման սոցիալ–տնտեսական արդի դրսևորումները ։ Որոնք են.

1. Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` 1991-2010թթ.-ին Հայաստանը լքել են մոտ 925 հազ. մարդ, իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2010թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ երկրի բնակչությունը կազմել էր 3.254.600 մարդ: Այսպիսով, արտագաղթը կազմել է 28,42%:

2. Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2010թ.-ին Հայաստանում ծնելիության ցուցանիշը կազմել էր 1,38 (պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է 2,11): Այսպիսով, վտանգված է ազգային անվտանգության հենասյուներից մեկը:

3. Ըստ Վրաստանի հանրային ռեեստրի գործակալության տվյալների` 2010թ.-ին Վրաստանում վերագրանցվել են Հայաստանի 103 բիզնես-միավոր (ըստ REGNUM-ի` 2009-2010թթ.-ին մոտ 4.000 տնտեսվարողներ բիզնեսը մասնակի կամ ամբողջությամբ Հայաստանից տեղափոխել են Վրաստան): Այսպիսով, առկա է բիզնեսի արտագաղթը:

4. 2010թ.-ի ՀՀ բյուջեով նախատեսված էր գնաճ` 4% ± 1,5% (այսինքն` 2,5-5,5%%), սակայն, 2010թ.-ի պաշտոնական գնաճը ՀՀ-ում կազմեց 9,4%: Այսպիսով, սխալ կանխատեսման տիրույթը կազմել է` 71%-ից մինչև 3,76 անգամ:

5. Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` 2007-2010թթ.-ին դեպի Հայաստան ուղղված մասնավոր տրանսֆերտների ծավալները (մլրդ. ԱՄՆ դոլար) կազմել են $1,319 (2007թ.), $1,635 (2008թ.), $1,124 (2009թ.) և $1,293 (2010թ.): Այսպիսով, մասնավոր տրանսֆերտների 2010թ.-ի ծավալները չեն հասել անգամ 2007թ.-ի ծավալներին:

6. Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների` 2007-2010թթ.-ին Հայաստանի արտաքին պարտքի ծավալները (մլրդ. ԱՄՆ դոլար) կազմել են $1,369 (2007թ.), $1,577 (2008թ.), $2,967 (2009թ.) և $3,795 (2010թ.): Այսպիսով, 2010թ.-ի արտաքին պարտքը (44,4% ՀՆԱ-ի նկատմամբ) Հայաստանը մոտեցել է վտանգավոր տիրույթին (50-60%%), որի ժամանակ պետությունը ճանաչվում է սնանկ։

Քննարկման մասնակիցները ընդհանուր առմամբ համաձայնվելով բանախոսի հնչեցրած մտքերին և բերած փաստարկներին հանգեցին այն եզրակացության, որ Հայաստանում առկա ճգնաժամը կասեցնելու և հետագայում այն վերացնելու համար անհարժեշտ է երկրում օր առաջ իրականացնել համակարգային փոփոխություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում