Ինչպես հաղորդում է Mignews-ը` հղում անելով գերմանական վերլուծական Petromatrix ընկերությանը, Չինաստանը զգալի կրճատել է նավթի ներմուծումը Իրանից: Վերլուծաբանների կարծիքով, սա կարող է կապված լինել Իրանի դեմ մտցված պատժամիջոցների հետ եւ ազդանշան Իրանին` համագործակցելու միջուկային ծրագրերի հարցում: Ընկերության տվյալներով, այդ կրճատումը հասել է 20 տոկոսի` 499.000 բարելից մինչեւ 415.000:
Չինաստանը դեռ բավականին շատ նավթ է ներկրում Իրանից, սակայն Չինաստանը կարծես Իրանին հասկացնում է. մենք կարող է թույլ չտանք ձեզ մասնակցել մեր տնտեսական աճին, եթե նա չհամագործակցի միջուկային ծրագրերի հարցում, ասում է գերմանական վերլուծական ընկերության տնօրենը: