Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչ արժե ռուսական երաշխիքը

Երեկ Ռուսաստանում տեղի է ունեցել երկու իրադարձություն, որոնք առաջին հայացքից որևէ էական կապ չունեն իրար հետ: Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին է` ղարաբաղյան բանակցությունների շրջանակում, և Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության, որը խլել է տասնյակ մարդկանց կյանքեր: Այս իրադարձություններն իրար հետ որևէ կապ չունեն, բայց որոշակիորեն խորհրդանշական է նրանց օրացուցային զուգադիպությունը: Ռուսաստանն արդեն բավական երկար ժամանակ փորձում է Ղարաբաղի հակամարտության կարգավորման լոկոմոտիվի դերը ստանձնել` հանդես գալով եռակողմ տարբեր հանդիպումների նախաձեռնությամբ: Մինչդեռ Դոմոդեդովոյում տեղի ունեցած ահաբեկչությունը բարձրացնում է որպես պետություն Ռուսաստանի վստահելիության, կենսունակության հարցը: Արդյո՞ք այդ պետությունն այսօր վստահելի եւ կենսունակ պետություն է, որին կարելի է վստահել միջազգային խնդիրների լուծում, այդ թվում` և ղարաբաղյան խնդրի: Այդ հարցի պատասխանն ակնհայտորեն բացասական է: ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցող ահաբեկչությունները կրում են պարբերական բնույթ, դրանք կրկնվում են` չնայած ամեն մի հերթական ահաբեկությունից հետո ՌԴ իշխանության այն հավաստիացումներին, որ խստացվելու են մայրաքաղաքի անվտանգության ապահովման միջոցառումները: Բայց ինչպես պարզվում է, Ռուսաստանը մի պետություն է, որտեղ ահաբեկիչներն առավել արդյունավետ են գործում, քան իշխանությունները, եթե իհարկե չդիտարկենք պարբերաբար հենց ռուսական իսկ մամուլում ի հայտ եկող վարկածը, որ իշխանություններն ու ահաբեկիչներն այդ երկրում գործում են համագործակցված: Ակնհայտ է, որ այդպիսի պետությունը, որը իր իսկ մայրաքաղաքում չի կարողանում ապահովել իր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը, չի կարող հանդիսանալ միջազգային անվտանգության վստահելի երաշխավոր թե՛ գլոբալ, թե՛ նաեւ լոկալ տիրույթներում: ՄԻնչդեռ հարցն այն է, որ այն լոկալ տիրույթներից մեկը, որտեղ անվտանգության երաշխավորությունը ստանձնել է Ռուսաստանը, հանդիսանում է Հայաստանը: Եվ ամեն անգամ Ռուսաստանում ահաբեկիչների անարգել գործողություններից հետո ավելի ու ավելի սրությամբ է ձևավորվում, բանաձևվում հարցը, թե ինչ արժե Հայաստանի անվտանգության ռուսական երաշխիքը: Եվ Ռուսաստանում տեղի ունեցող ամեն մի ահաբեկչական գործողությունից հետո, դժբախտաբար, ակնհայտ է դառնում, որ այդ երաշխիքը ժամանակի ընթացքում ոչ թե ամրանում, այլ արժեզրկվում է, դառնում առավել վտանգավոր: Այդ մասին Հայաստանում պետք է մտածել, պետք է լրջորեն մտածել, մինչ կարևոր ու անկարևոր ցանկացած խնդրում Ռուսաստանի նվագի տակ պարելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում