Մինչև 2015 թվականը AUDI ընկերությունը նոր մեքենաների ստեղծման ու տեխնոլոգիաների մշակման համար կծախսի 11,6 մլրդ դոլար: Սա կդառնա ընկերության պատմության մեջ ամենամեծ ներդրումը:
Գումարի 80%-ը (9,5 մլրդ դոլար) կծախսվի այսպես կոչված «ապագայի տեխնոլոգիաներ» ստեղծելու համար, որոնք կօգտագործվեն էլեկտրամեքենաներում և հիբրիդային մեքենաներում: Մասնավորապես, ընկերությունը մեծ գումար կծախսի էլեկտրական R8 e-tron մակնիշի թողարկման համար, որի վաճառքը նախատեսված է 2012 թվին: Այդ նպատակի իրականացման համար ընկերությունը 2011թ. կընդունի 1200 նոր աշխատող:
Ինգոլշտադտում և Նեկարսուլմում գտնվող իր գործարանների զարգացման համար ընկերությունը կծախսի 5 միլիարդ դոլար, ինչը կնպաստի ավելի մեծ քանակով մեքենաների արտադրությանը:
2011թ. ընկերությունը պլանավորում է թողարկել A6 նոր սերնդի սեդանը և նոր Q5 սերիական հիբրիդի արտադրությունը: Բացի այդ, հաջորդ տարվա ընթացքում ընկերությունը կներկայացնի նոր, կոմպակտ Q3 մեքենան:
Այս մասին հաղորդում է auto.lenta.ru կայքը: