Apple ընկերության հիմնադրման փաստաթղթերը վաճառքի են հանվելու Sotheby’s աճուրդում:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, աճուրդը կայանալու է դեկտեմբերի 13-ին:
Այդ փաստաթղթերի մեջ են մտնում Սթիվ Ջոբսի, Սթիվ Վոզնյակի և Ռոնալդ Ուեյնիի ստորագրությամբ համաձայանգրերը: Փաստաթղթում ասվում է, որ համագործակցությունը կնքվել է Apple Computer Company ընկերության հիմնադրման համար: Փաստաթղթի վրա նշված է 1976 թվականի ապրիլի 1: Այդ օրը պաշտոնապես համարվում է Apple-ի ծննդյան օրը:
Հիմնադրման փաստաթուղթը երկար ժամանակ պահվել է Ուեյնիի մոտ, որը Apple-ի առաջին լոգոյի հեղինակն էր և Apple I համակարգիչների ուղեցույցներ ստեղծողներից մեկը:
Նախնական գնահատականներով՝ փաստաթուղթը վաճառվելու է 100 հազարից 150 հազար դոլարով: Աճուրդի կազմակերպիչներից մեկը` Ռիչարդ Օսթինը նշել է, որ Apple-ի հիմնադրման համաձայնագիրը «ֆինանսական, հասարակության և տեխնոլոգիաների պատմության» կարևորագույն անկյունաքարերից մեկն է: