2010 դեկտեմբերի 8-ին Վանաձորում՝ Մհեր Մկրտչյանի հուշարձանի հարևանությամբ, տեղի ունեցավ քաղաքի մտավորականների, ուսանողների, երիտասարդական տարբեր միությունների հավաք՝ ընդդեմ ազգային պետական լեզվի վարկաբեկման և օտարալեզու դպրոցների վերաբացման: Հավաքվածները Ազգային ժողովից պահանջեցին կտրականապես ու վերջնականորեն մերժել օտարալեզու դպրոցների բացման օրինագիծը: Կազմակերպվեց ստորագրահավաք, և ստորագրությունների ցանկը ուղարկվեց Ազգային ժողով: