Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայաստանն ինքը այդ ի՞նչ զենք կարող է փոխանցել Իրանին

Ասում է քաղաքական և միջազգային հարցերով իրանցի փորձագետ Հասան Բեհեշթիփուրը
– Պարոն Բեհեշթիփուր, նախօրեին WikiLeaks կայքի սկանդալային բացահայտումների համաձայն` Հայաստանից Իրան է տեղափոխվել զենք, որով Իրաքում ամերիկյան զինվորականներ են մահացել: Ինչպե՞ս կմեկնաբանեիք այս փաստը:
– Նախ` պետք է ճշտել, թե այդ բացահայտված փաստաթղթերը ի՞նչ են: WikiLeaks-ն ասում է, որ այս փաստաթղթերը ամերիկացի դիվանագետներից ձեռք բերված տեղեկություններ են: Ուստի նշանակում է, որ այս տեղեկությունները ամերիկացի դիվանագետների տեսակետներն են: Եթե անգամ դա սուտ էլ լինի, դա, միևնույն է, արտացոլում է ամերիկյան կողմի տեսակետները: Չի բացառվում, որ այդ տեսակետները կարող են և բացարձակ ճշմարիտ լինել, չի բացառվում, որ` սուտ: Այն տեղեկությունը, որ զենք է փոխանցվել Հայաստանից Իրան` մի քիչ նման է կատակի, որովհետև հարց կա` Հայաստանն ինքը այդ ի՞նչ զենք կարող է փոխանցել Իրանին: Բացի այդ, Իրանն ու Հայաստանը երկու անկախ երկրներ են, և 2003 թվականին, որը նշված է այդ բացահայտումների մեջ, Իրանին զենքի վաճառքի արգելք չի եղել, պատժամիջոցները այդ ժամանակ դեռևս միայն տնտեսական էին: Եթե 2010-ի մասին խոսք լիներ, ապա մենք կասեինք, որ այո, այդ տարի Իրանին զենք վաճառելն արդեն արգելված էր: Երկրորդ` այս ընթացքում երկու անկախ երկրներ փորձում են ռազմական և անվտանգության հարցերին առնչվող առևտուր անել. ի՞նչ խնդիր կարող է լինել այդտեղ: Հետևաբար ստացվում է, որ Հայաստանը այս ամենի մեջ միջնորդ է եղել, քանի որ Հայաստանն ինքը վաճառելու ենթակա և իր կողմից արտադրված ռազմամթերք չունի: Մինչև հիմա Իրանին ադրբեջանցիներն էին մեղադրում, որ ինքն է Հայաստանին զենք վաճառում: Դրա համար եմ ասում, որ այդ լուրը կատակի է նման, քանի որ մինչև հիմա մեզ էին մեղադրում Հայաստանին զենք վաճառելու մեջ: Ուրեմն այստեղից եզրակացություն, որ Հայաստանը միջնորդ է եղել այդտեղ նշված գործարքում, և հիմա պիտի տեսնենք, թե այդ զենքը որտեղի՞ց է հասել Հայաստան` Ռուսաստանի՞ց, թե՞ ԱՄՆ-ից: Հայաստանն իր բոլոր ռազմական առևտուրները կատարում է ՌԴ հետ: Հետևաբար հավանական է, որ այդ զենքերը, որոնց մասին խոսք է գնում, Հայաստանը ստացած լինի Ռուսաստանից: Բայց եթե ընդունենք, որ այդ զենքերը Հայաստանը իրոք ստացել է Ռուսաստանից և վաճառել Իրանին, ապա ո՞րն է դրա իմաստը, եթե 2003-ին մենք դեռևս շատ լավ հարաբերություններ ունեինք Ռուսաստանի հետ, և կարող էինք անմիջականորեն հենց այդ երկրից զենք գնել: Կարո՞ղ է պատահել, որ այդ զենքերը ստացվել են Եվրոպայից կամ` ԱՄՆ-ից: Հիմա պետք է քննարկել այն հարցը, որ Հայաստանի իշխանությունը, փաստորեն, օտար երկրներին թույլ է տալիս, որ միջամտեն իր արտաքին քաղաքականությանը, այլ երկրների կարգադրությունները Հայաստանի համար շատ նվաստացուցիչ են: Առհասարակ, անկախ երկրները չպետք է թույլ տան, որպեսզի ուրիշ երկրները իրենց փոխարեն որոշեն, թե իրենք ինչ պետք է անեն: Նմանօրինակ արգելքները միայն այն պայմաններում կարող են լինել, եթե դա արգելող միջազգային պայմանագրեր գոյություն ունենան, բայց նման արգելք չկա: Եվ եթե երկու անկախ երկրներ փորձում են բոլոր ոլորտներում իրար հետ հարաբերություններ ունենալ, ապա անընդունելի է երրորդ երկրի միջամտությունը այդ հարցում, որպեսզի վերջինս թելադրի, թե` դու այդ երկրի հետ հարաբերություններ ունեցի՛ր, կամ` մի՛ ունեցիր: Իրականության մեջ դա նշանակում է հարցականի տակ դնել այդ երկրի անկախության փաստը: Առավել ևս, եթե ԱՄՆ-ն այդ փաստից հետո, այդուհանդերձ, պատժամիջոցներ չի կիրառել, ուրեմն զենքի վաճառքի փաստը ուղղակի լղոզվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում