Վրաստանի խորհրդարանն այսօրվա լիագումար նիստում վերաինտեգրացման հարցերով նախկին պետնախարար Թեմուր Յակոբաշվիլիին միաձայն հաստատել Է ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում, հայտնում է Грузия Online-ը: «Յակոբաշվիլին երկար տարիներ աշխատել Է հանգուցային պաշտոններում և մեծ փորձ ունի: Այժմ Վրաստանը և ԱՄՆ-ը գտնվում են հարաբերությունների նոր փուլում, և նա նոր ազդակ կհաղորդի մեր հարաբերություններին»,-հայտարարել Է խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին: Նոր պաշտոնում հաստատվելուց հետո նորանշանակ դեսպանը պատգամավորներին շնորհակալություն է հայտնել աջակցության համար: