Monday, 20 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Քրեապետություն. երեկվա Հայաստանի ախտորոշումը

Օրենքի իշխանության հաստատման ու նախկին իշխանության նկատմամբ վենդետայի իրականացման միջև սահմանագիծը շատ նուրբ է։ Ցանկացած նոր իշխանության կողմից նախորդի գործունեության քրեաիրավական գնահատականի ցանկացած դրսևորում կարելի է ներկայացնել որպես քաղաքական վրեժխնդրություն։ Դա քաղաքականության ու իրավունքի հատման որոշակի հարթություն է, որտեղ քաղաքական գործիչները կարող են շահել՝ կախված իրենց լեզվի ճարտարությունից ու զոհի կերպարանքով հանդես գալու արտիստիզմի աստիճանից։

Հանցագործությունը, սակայն, վաղեմության ժամկետ չունի՝ խնդրի հանրային իմաստով, և չպետք է ենթարկվի քաղաքական կոնյունկտուրային։ Դրանում է օրենքի ու իրավունքի բացարձակությունը։ Այս կատեգորիաները, որոնք առաջին հայացքից տեսական կատեգորիաներ են, այսօր շատ արդիական են Հայաստանի կյանքում։ Որովհետև այն, ինչը կարգավորվում է դրանցով և համապատասխանում է այդ տեսական կատեգորիաներին, մենք ապրում ենք արդեն ամեն օր։ Հեղափոխությանը հաջորդող ամեն օր։ Հանրային և մնացյալ բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումների գլխագրերում քրեական պատմություններ են՝ ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, քրեական հեղինակություն Դոն Պիպոն, այսինչ մարզպետարանի այնինչ վարչության պետի, այս դպրոցի այնինչ տնօրենի, Երևանի ավագանու ինչ-որ հիմնադրամի, բուժհաստատություններից մեկի տնօրենի, պետական հիմնարկի կապալառուի ու շատ այլ մանր ու միջին և բարձր պաշտոնյաների թույլ տված չարաշահումների մասին։

Քրեական այդ պատմությունները մենք լսում ենք ամեն օր՝ սովորականության աստիճանի հասած հաճախականությամբ։ Ու ըստ ամենայնի, դեռ երկար ենք լսելու։ Դրանք մեր անցյալի, մեր պետության ոչ վաղ անցյալի, մեր երեկվա մասին պատմող պատմություններ են, որոնք վկայում են մինչհեղափոխական ժամանակաշրջանի մեր կյանքի ողբերգականության ու դժոխայնության մասին։ Որովհետև մենք ամեն օրվա լրահոսում լսում ենք պատմություններ երկրի ու հասարակության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում սարսափելի, աղաղակող հանցագործությունների մասին։ Դրանց քանակն ու ծավալն այնքան մեծ է ու շատ, որ դրանք ոչ թե բացառություններ են, այլ օրինաչափություններ։ Դրանք նախորդ, նախորդի նախորդ իշխանությունների գործունեության քրեաիրավական գնահատականներ են, որոնք վկայում են իշխանության բնույթի, արատավոր ու քրեական բնույթի մասին։

Ամենատարբեր ոլորտներում կատարված հանցագործությունների մասին պատմությունները վկայում են, որ մենք ապրել ենք երկրում, որում գլխավոր օրենքը եղել է հանցագործությունը, ֆորմալ օրենքների խախտումը։ Դա օրենք և պարտադիր պայման է եղել իշխանական ստորին, միջին կամ բարձր օղակին պատկանելու, պետությանը մոտ լինելու համար։ Իշխանությունը կառուցված է եղել հենց այդ օրինախախտության, հանցագործության ու հանցագործների հիերարխիկ բուրգի կառուցվածքով՝ ամենաստորինից մինչև ամենաբարձր օղակ բոլորը գոյատևել և բարգավաճել են օրենք խախտելով՝ յուրաքանչյուրն իր զբաղեցրած դիրքին համապատասխան հանցավորության չափով։

Խնդիրը, սակայն, տվյալ համատեքստում ոչ թե առանձին հանցագործությունների բնույթն ու Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածն է, այլ այն, որ այսօր բացահայտվող և առաջիկայում բացահայտվելիք բոլոր այդ գործերը նախորդ իշխանության ախտորոշումն են, քրեական ախտորոշումը։

Հայաստանում գործել է քրեապետություն՝ այդ բառի ամենաընդգրկուն իմաստով։ Քրեականությունն ու հանցավորությունը եղել են իշխանությանը պատկանելության պայման, համակարգին մաս կազմելու ու հավատարիմ լինելու երդման նման պայման։ Ու այսքանը՝ հեղափոխությանը հաջորդած ընդամենը մեկ ամսվա ընթացքում։ Այսքանը՝ առանց Հայաստանում կատարված ամենամասսայական հանցագործության՝ ընտրակեղծարարության բացահայտման։

Եթե նոր իշխանությունը, իրավապահ մարմինները զբաղվեն նաև նախորդ ընտրությունների ընթացքում կատարված հանցագործությունների բացահայտմամբ, քրեապետության ախտորոշումն ընդամենը ավելի կխորանա ու ավելի ամբողջական կդառնա։ Որովհետև բոլոր՝ արդեն բացահայտված ու դեռ բացահայտվելիք գործերի հիմքում եղել է հենց ընտրությունը՝ իշխանության պահպանումն ու վերարտադրությունն ապահովող գործիքը։ Բոլոր մանր ու միջին պաշտոնյաներին, դպրոցների ու բուժհաստատությունների տնօրեններին ու այլոց թույլատրվել է հանցագործություններ կատարել, պետական միջոցներ յուրացնել մեկ կարևոր ֆունկցիայի ու առաքելության համար՝ ընտրությունների ընթացքում իշխանությանն անհրաժեշտ տոկոս ապահովելու նպատակով։ Իշխանությունը վճարել է այդ մանր, միջին ու խոշոր պաշտոնյաներին ոչ թե կանխիկ, այլ հանցագործության ինդուլգենցիայի տեսքով։ Վճարել է ոչ թե սեփական գրպանից, այլ պետական միջոցները յուրացնելու ինդուլգենցիայի միջոցով։ Այսինքն՝ վճարել է հասարակությունը, վճարել ենք մենք՝ վերարտադրվել է իշխանությունը։ Ոչ միայն իշխանությունը, այլ նաև ամբողջ քաղաքական համակարգը՝ համակարգային ու արմատական ընդդիմություններով, այլընտրանքներով ու իմիտացիոն ընդդիմություններով հանդերձ։

Մինչև ո՞ւր կհասնեն նոր իշխանության բացահայտումները՝ դժվար է ասել։ Որովհետև դժվար է ասել՝ ո՞ր կետից քաղաքական նպատակահարմարությունն ու քաղաքական կոնյունկտուրան կարող են գերակայել օրինականության վերականգնման նպատակին։ Բացառված չէ անգամ, որ նոր իշխանությունը ինչ-որ կետի վրա ստիպված լինի կանգ առնել՝ պետության հեղինակության պահպանման, միջազգային խայտառակությունից խուսափելու համար։ Որովհետև նախորդ իշխանությանը օրենքի ուժով քրեապետություն որակելը, որը շատ ավելի ծանր հանցանք է, քան իշխանության ուզուրպացիան, կարող է վատ հետևանքներ ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության տեսանկյունից։ Սա ևս նուրբ հարց է, որի պատասխանն ըստ ամենայնի նոր իշխանությունը դեռ չունի։

Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներողություն էր խնդրում հասարակությունից՝ իրենց իշխանության չարածների համար։ Բոլորն արդարացիորեն նկատեցին, որ նախ՝ պետք էր ներողություն խնդրել արածների համար։ Բայց դա անել իշխանությունը չի կարող, որովհետև չի կարելի ստեղծել քրեապետություն ու լիրիկական պատասխանատվություն կրել՝ ներողություն խնդրելով։ Դա ծանր, չափազանց ծանր հանցանք է, որի բացահայտումը որպես քաղաքական վենդետա ներկայացնելու համար չի բավարարի անգամ Արմեն Աշոտյանի արտիստիզմը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում