Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Ուրացման» երեքշաբթին կամ Ծառուկյանի հեռացման մեկնարկը

Հունիսի 19-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստն ինդիկատորային կարող է դառնալ ոչ այնքան ընթացիկ քաղաքականության, որքան` արտահերթ ընտրությունների ժամկետները և համատեքստն որոշակիացնելու իմաստով:

Անցած օրերին Նիկոլ Փաշինյանը թերևս համոզվեց, որ իր քաղաքական թիմի ամենկատաղի մրցակիցները գտնվում են հենց ժամանակավոր կառավարության կազմում. կաբինետի անդամների առնվազն կեսի հետևում երևում են կոնկրետ քաղաքական շահեր, որոնք հակոտնյա են հեղափոխության օրակարգին ու համատեքստին:

Երեքշաբթի օրը հետաքրքիր կլինի, տեսնել, թե ինչպես է նախարարական երկու պորտֆել ունեցող ՀՅԴ-ն արմատական դիրքերից քննադատում գործող կառավարության ամենասկզբունքային ռեֆորմը` պարտադիր կուտակայինի մասին օրենքը:

Նախարար Արծվիկ Մինասյանն ավարտվող շաբաթվա մեկնարկին ներկայացրել է դաշնակցական ընդդիմադիր «մենյուն»:

Հեռու ենք այն մտքից, որ ՀՅԴ ընդդիմախոսությունը բխում է նրա քաղաքական համոզմունքներից, արժեհամակարգից կամ նույնիսկ` ընկերվարությունից: ՀՅԴ-ն դասական առումով վաղուց ինքնաբավ կուսակցություն չէ և հազիվ թե ունակ է ձևակերպել ինքնուրույն տեսակետներ: Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության քսանամյակում ավանդական կուսակցությունը դարձել է իշխանության սովորական կցորդ:

Թվում է` այդ կարգավիճակը ՀՅԴ-ն պահպանել է նաև թավշյա հեղափոխությունից հետո, իրականում` պատմական ջրբաժանը ՀՅԴ-ին դրել է ամենաանախանձ վիճակում, նույնիսկ` ավելի, քան` ՀՀԿ-ին:

Բանն այն է, որ նոր իրավիճակում իշխանությունը մտադիր չէ ՀՅԴ-ի կամ որևէ կուսակցության հետ ընտրությունների տոկոս պայմանավորվել: ՀՅԴ-ում հստակ գիտակցում են, որ Փաշինյանն ոչ միայն իրենց 5% տվող չէ, այլ թույլ չի տալու, որ կառավարությունում ներկայացված «հավատավոր ընկերները» ՀՅԴ-ի գանձարանի համար գումարներ, իսկ ցուցակի համար քվեներ ապահովեն:

Բայց հեղափոխությունը ծանր հարված է հասցրել ՀՅԴ-ին ռազմավարական առումով, որովհետև ոչ միայն վերացրել է Սփյուռքում կուսակցության մենաշնորհը, այլ ազդեցությունն` առհասարակ: Սփյուռքում հարց լուծելու համար այլևս ՀՅԴ-ն պետք է ակնկալի նոր իշխանության աջակցությունը, համենայն դեպս` հակառակը հաստատ չի լինի:

Թավշյա հեղափոխությունը ՀՅԴ-ին զրկել է կոռուպցիոն համակարգի յուղոտ պատառներից ու Սփյուռքի գրդոնից, մեկ տարվա համատեքստում կզրկի նաև խորհրդարանում և կառավարությունում, այսպես ասած, փայ ունենալու հնարավորությունից:

Արևի տակ տեղ ունենալու համար ՀՅԴ-ն պետք է հագնի պոպուլիստական ընդդիմության դիմակը: Իհարկե դրա քաղաքական էֆեկտը խիստ մշուշոտ է, բայց ՀՅԴ-ն, ըստ էության, այլընտրանք չունի:

«Բարեգործության մասին» օրենքի նախագիծը գուցե իսկապես մշակել է Կարեն Կարապետյանի կառավարությունը, սակայն այն գտնված զենք է նոր կառավարության համար: Եթե ՀՀԿ-ի օլիգարխիայի դեմ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի միջոցով, ապա Գագիկ Ծառուկյանին և նրա օլիգարխիային քաղաքականությունից դուրս կմղի այս օրենքի միջոցով: Բարեգործության ոլորտի կարգավորումը մի քանի օրում քանդելու է ԲՀԿ-ի կոռուպցիոն ընտրաթիմը. առանց «բարեգործական» տաս հազար դրամների` ԲՀԿ-ն այլընտրանքից կվերածվի մի կուսակցության, որի փրկության գինը կլինի Գագիկ Ծառուկյանից ձերբազատվելը: ԲՀԿ փոխնախագահների վերջին օրերի հիստերիան հետևանք է հենց նման ռիսկի կանխատեսման:

Հունիսի 19-ն, ըստ ամենայնի, դառնալու է «ուրացման երեքշաբթի»:

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի «ուրացումը» Նիկոլ Փաշինյանի համար ստեղծում է խիստ բարենպաստ ներքաղաքական ստատուս-քվո: Գործող վարչապետն ամբողջովին ազատվում է կեղծ կոալիցիոն կապանքներից և միանգամայն ազատ է դառնում արտահերթ ընտրությունների ժամկետը որոշելու հարցում:

Ի դեպ, Փաշինյանի դե ֆակտո կոալիցիոն գործընկերների ընդդիմադիր կեցվածքը հունիսի 19-ին խոչընդոտ չէ անգամ «Պարտադիր կուտակայինի մասին» և «Բարեգործության մասին» օրենքների նախագծերի ընդունման հարցում: Նիկոլ Փաշինյանին կօգնի ՀՀԿ-ն` իր ձայներով: Տակտիկական առումով` ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին քաղաքական հարթության վրա նվաստացնելը միակ ճանապարհն է, որ կարող է վերականգնել ՀՀԿ-ի սուբեկտությունը: Գոնե` որպես Նիկոլ Փաշինյանի թիմի հետ բանակցող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում