Monday, 06 05 2024
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով

Սա հեղափոխություն չէ, սա հրաժարական է․ Ռիչարդ Կիրակոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

– Պարոն Կիրակոսյան, նախ, անդրադառնանք մինչև ապրիլի 23-ը տեղի ունեցած զարգացումներին՝ բողոքի ցույցերին, հանրահավաքներին և Սերժ Սարգսյանի հրաժարականին: Սպասո՞ւմ էիք այպիսի շրջադարձ:

– Ո՛չ: Ինչպես Հայաստանի մեծ մասի, այնպես էլ ինձ համար սա մեծ անակնկալ էր: Ինձ շոկի ենթարկեց այն, թե ինչպիսի արագությամբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց 11-օրյա ցույցերից հետո: Միևնույն ժամանակ, զարմանալի էր, թե որքան հեշտ Սարգսյանը հեռացավ՝ առանց Քոչարյանի պես զենք գործադրելու: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը արժանի է հարգանքի այն բանի համար, որ լքեց իր պաշտոնը առանց արյունահեղության: Երկրորդ անակնկալն ինձ համար այն ուժն էր, որով Նիկոլ Փաշինյանը կարողացավ համախմբել տասնյակ հազարավոր ցուցարարների փողոցներում, որովհետև մեզնից շատերը մտածում էին, թե սա հնացած մարտավարություն է, որն այլևս չի աշխատի:

– Ժողովրդական այս զարթոնքը սոցիալ-տնտեսական, քաղաքական ի՞նչ պատճառներ ու հիմքեր ուներ: Չէ՞ որ մարդիկ մինչ այս ապրում էին լիակատար քաղաքական անտարբերության մեջ: Ինչպե՞ս տեղի ունեցավ այս զարթոնքը:

– Ոչ, ես համաձայն չեմ: Բողոքի ցույցերին նպաստող գործոնների ու դրդապատճառների շարքը շատ երկար է: Կարծում եմ՝ անտարբերությունը փոխարինվել է ակտիվիզմով մի քանի տարի առաջ՝ ավելի լայն համատեքստում՝ «Էլեկտրիկ Երևանից» մինչև տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցեր և կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ: Ակտիվիզմը գնալով գերակայում էր անտարբերության նկատմամբ: Ցույցերին մասնակցում էր Հայաստանի երիտասարդության նոր սերունդը: Հետևաբար, կարծում եմ՝ ակտիվիզմի գերակայությունը անտարբերության նկատմամբ անսպասելի կամ զարմանալի չէր: Սակայն եթե խոսում ենք այն մասին, թե ինչու այս ցույցերը դարձան շրջադարձային կետ, ապա հիշենք, որ դա տեղի ունեցավ Սարգսյանի նախագահության 10 տարիներից հետո: Այս շրջանում շատ քիչ փոփոխություններ և բարեփոխումներ իրականացվեցին, և չանցկացվեցին ազատ և արդար ընտրություններ: Այսպիսով, ժողովրդական այս ընդվզումը տնտեսական ճգնաժամի, իշխանության թուլության և սոցիալական ճնշման համակցությունն էր:

Պատճառը պարզապես Սերժ Սարգսյանի ա՞նձն էր, թե՞ ընդհանուր համակարգը: Կարծես, մարդիկ նույն ուժգնությամբ չեն պայքարում համակարգի, իշխող կուսակցության դեմ:

Կարծում եմ՝ Հայաստանի ճգնաժամը և լուծումը այլևս չեն սահմանափակվում անձերով: Սա ինստիտուցիոնալ խնդիր է: Այլ խոսքերով՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չէ բոլոր խնդիրների համար, բայց Սերժ Սարգսյանը՝ որպես անհատ, նաև չի կարող միայնակ լուծել այդ խնդիրները: Խնդիրը հիմա այնքան մեծ է, այնքան խորապես վարակված է, որ սա համակարգային խնդիր է: Դրա համար էլ լուծումը համակարգային փոփոխությունն է: Այդ պատճառով սա հեղափոխություն չէ, հրաժարական է: Այս երկու հասկացությունների միջև մեծ տարբերություն կա: Պարզապես մի հոգի հեռացվել է իր պաշտոնից: Սա հեղափոխություն և համակարգի փոփոխություն չէ:

– Եթե ցուցարարներին հաջողվի իշխանությունից հեռացնել Հանրապետական կուսակցությանը, դա կլինի՞ հեղափոխություն:

– Դեռ շատ վաղ է դրա մասին խոսել: Եթե նայենք Հայաստանի քաղաքական պատմությանը, շատ քիչ են եղել իսկական քաղաքական կուսակցություններ, և դրանցից որևէ մեկը չի հասել իշխանության: «Ելք» դաշինքը շատ կառուցողական է որպես ընդդիմադիր ուժ, սակայն նա առայժմ չունի կառավարության մեջ լինելու փորձ, ուստի վաղ է ասել:

Հավանական է երկու սցենար: Մեկն այն է, որ Հանրապետական կուսակցությունը կարողանում է դիմադրել և պահպանել իշխանությունը՝ խորացնելով ճգնաժամը: Երկրորդ հավանական սցենարն այն է, որ Հանրապետական կուսակցության որոշ առանցքային դեմքեր լքում են կուսակցությունը և միանում են Փաշինյանին և ցուցարարներին: Եվ նրանց մեջ կարող են լինել Հանրապետական կուսակցության երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ Արմեն Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան և այլն, որոնք բավարար չափով խելացի են կտրելու իրենց կապերը խորապես ոչ ժողովրդական կուսակցության հետ:

– Կարծում եք՝ երկրորդ սցենարը հավանակա՞ն է:

– Կարծում եմ՝ դա նույնքան հավանական է, որքան հանրապետականների իշխանության պահպանումը, որովհետև հանրային հիասթափությունը Հանրապետական կուսակցությունից խորն է, քան երբևէ: Երկրորդը, Հանրապետական կուսակցության ներսում էլ կան կոնֆլիկտներ, և դա է պատճառը, որ վարչապետի պաշտոնակատարը՝ Կարապետյանը, հավասարապես սպառնալիք է և՛ ընդդիմության, և՛ հանրապետական մեյնսթրիմի համար:

– Ի՞նչ կլինի մայիսի 1-ին: Եթե խորհրդարանի մեծամասնությունը վարչապետ ընտրի Կարեն Կարապետյանին, կարծում եք՝ քաղաքական ճգնաժամը ավելի՞ կխորանա:

– Այո, միանշանակ այո: Եթե Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել, դա կխորացնի ճգնաժամը: Նա ոչ միայն օրենքով իրավունք չունի ընտրվել վարչապետի պաշտոնում, որովհետև վերջին 4 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, այլև նա կլինի բևեռացնող ֆիգուր, որը հավանաբար ավելի լավ հարաբերություններ կունենա Մոսկվայի, քան թե Երևանի հետ:

– Ի դեպ, Մոսկվայի մասին: Ինչո՞ւ էին ռուսներն այդքան պասիվ մինչև Սարգսյանի հրաժարականը, և հետո, երբ Կարապետյանը՝ «Գազպրոմ»-ի նախկին պաշտոնյան, դարձավ վարչապետի պաշտոնակատար, ռուսական մեդիան արշավ սկսեց Հայաստանում շարունակվող ցույցերի և Փաշինյանի դեմ: Գուցե նրանք սպասում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, որպեսզի հետո օգնեն Կարեն Կարապետյանի՞ն հաստատվել վարչապետի պաշտոնում:

Երբ նայում ենք ռուսների արձագանքին ճգնաժամի առաջին փուլի ընթացքում, հետաքրքիրն այն էր, որ Ռուսաստանը չէր աջակցում Սերժ Սարգսյանին: Հավասարապես կարևոր է այն, որ Սերժ Սարգսյանն էլ երբեք չի խնդրել Ռուսաստանի օգնությունը: Դա ներքին խնդիր էր կամ ճգնաժամ, և չկար ավելի լայն համատեքստ: Ի տարբերություն Ուկրաինայի և Վրաստանի՝ այս շարժումը արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին չէր, Արևելք-Արևմուտք դիմակայությանը չէր վերաբերում: Բայց երկրորդ փուլը տարբերվում է նախորդից: Կրեմլը զարմանալիորեն պասիվ էր՝ հայտարարելով, որ սա Հայաստանի ներքին խնդիրն է, մենք չենք պատրաստվում միջամտել: Հետաքրքիր է, որ սա առաջին դեպքն է, երբ իշխանությունը տապալվում է առանց արյունահեղության: Երկրորդը, Պուտինը կորցրեց հավատարիմ դաշնակցի: Բայց հիմա տեսնում ենք, որ Պուտինի մոտեցումը փոխվում է, և մենք տեսնում ենք երեք գործոններ: Առաջինը, ռուսները զգույշ էին սկզբում երեք պատճառով: Առաջին պատճառը ճգնաժամն է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում: Մոսկվան շատ զգույշ է 2016 թ. Ապրիլյան պատերազմից, Ադրբեջանին զենք վաճառելուց հետո: Նրանք փորձում են այնպես անել, որ ավելի չփչացնեն հարաբերությունները Հայաստանի հետ: Երկրորդը, Ռուսաստանում լավ չէին պատկերացնում, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում: Ռուսները խելամտորեն հետևում էին, բայց չէին միջամտում: Եվ երրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանը վստահ էր՝ նույնիսկ Սարգսյանին կորցնելու դեպքում նրանք այստեղ ունեն իրենց «մարդը»՝ Կարեն Կարապետյանին, որը 2016 թ. Հայաստան է ուղարկվել «Գազպրոմ»-ից, Մոսկվայից: Դա Ռուսաստանի արձագանքն էր հուլիսյան դեպքերին՝ ՊՊԾ գնդի գրավմանը և երկշաբաթյա ճգնաժամին: Նրանք առաքելության ուղարկեցին Կարապետյանին` որպես հուսալի գործիք Մոսկվայի համար: Ուստի, կորցնելով Սարգսյանին՝ նրանք վստահ էին, որ ունեն Կարապետյանին:

Այժմ Մոսկվան փորձում է ճկուն խաղ խաղալ՝ փորձելով լավ հարաբերություններ հաստատել երկու կողմերի հետ: Մի կողմից ռուսները բանակցում են փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի և արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանի դեսպանությունը հանդիպել է Փաշինյանի հետ Երևանում: Հիմա նրանք ավելի հստակորեն են աջակցում Կարապետյանին:

– Այսպիսով, Կարապետյանն ավելի հարմար ֆիգուր է Մոսկվայի համար, քան Նիկոլ Փաշինյանը:

– Կարապետյանը ռուսական համակարգի արտադրանքն է: Նրա քաղաքական հենարանը Մոսկվայում է, ոչ թե Երևանում: Ուստի նա ավելի լավ է կարճաժամկետ հեռանկարում: Փաշինյանը փոքր-ինչ անկանխատեսելի է Մոսկվայի համար` չնայած Փաշինյանի փորձերին հավաստիացնելու Մոսկվային, որ իր իշխանության գալու դեպքում էական փոփոխություններ չեն լինի արտաքին քաղաքականության մեջ: Բայց Մոսկվան ուզում է կայունություն և հուսալի կախվածություն Հայաստանի կառավարության կողմից, և Կարապետյանն արել է այդ առաջարկը Մոսկվային:

– Եթե Կարապետյանը մնա երկրի ղեկավարը, կարծում եք՝ նա ավելի կխորացնի՞ Հայաստանի միակողմանի կախվածությունը Ռուսաստանից՝ չփորձելով հավասարակշռել Հայաստանի արտաքին հարաբերությունները Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի և այլ կարևոր գործընկերների հետ: Կարծում եք՝ այս իմաստով Կարապետյանն ավելի վա՞տ է, քան Սարգսյանը:

– Նա ո՛չ ավելի լավ է, ո՛չ էլ վատ: Նա տարբերվում է Սերժ Սարգսյանից: Եկեք գնահատենք նրան՝ ըստ իր կենսագրության: Նա 9 ամիս եղել է Երևանի քաղաքապետ, հետո վերադարձել է Մոսկվա: Որպես վարչապետ նա արդյունավետ էր PR-ի առումով: Նա օգնեց բարելավել Հանրապետական կուսակցության կերպարը՝ հաստատելով պրոֆեսիոնալ տեխնոկրատի իմիջ Հայաստանի կառավարության համար: Բայց եթե նայենք նրա տնտեսական խոստումներին, նա չի կատարել օտարերկրյա ներդրումների մասին խոստումները, չի բարելավել Հայաստանի շարքային քաղաքացու կյանքը: Ուստի նա ո՛չ լավն է, ո՛չ վատը, բայց նա ավելի վտանգավոր է, որովհետև իր օրակարգը Հայաստանից դուրս է: Ավելին, նա չունի քաղաքական կամք կամ քաղաքական հենարան՝ փոխելու երկիրը: Այլ խոսքերով՝ իր առաջարկած մոդելը՝ «Գազպրոմ»-ի ոճի կառավարումը, շատ է տարբերվում ժամանակակից, զարգացող երկրի մոդելից:

– Կարծում եմ՝ նա վտանգավոր է հատկապես այն առումով, որ չի փորձի դիվերսիֆիկացնել Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը, խորացնել հարաբերությունները Իրանի հետ այս ոլորտում, այլ կպաշտպանի «Գազպրոմ»-ի շահերը:

– Անշուշտ, Ռուսաստանի հետ շատ ոլորտներում Հայաստանի կախվածությունը խորացնելը շատ բնական է Կարապետյանի համար: Խոսքը հատկապես էներգետիկ ոլորտի մասին է: Դա վտանգավոր է նաև Ղարաբաղի հարցի, Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում