Ոստիկանները, առանց քաղաքացիներին նախազգուշացնելու, Արցախի փողոցում կիրառեցին հատուկ միջոցներ, հնչեցին կրակոցներ, բերման ենթարկվեց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը բերման ենթարկվելուց առաջ համայն հայությանը կոչ արեց հավաքվել և սպասել հրահանգի: «Տեղներիցդ չշարժվեք: Ոչ մեկից չվախենաք: Սերժ Սարգսյանը այսօր ուլտիմատում ներկայացրեց: Նրանք ուզում են մեր ազատությունը խեղդել: Մենք պիտի համախմբվենք՝ Նիկոլին ազատենք»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: